?

Log in

Դրդո

Դրդո
Դրդո, նավեր, քելե երթանք սարն ի Սասուն
Ես էղնիմ տուն, դուն էղնիս սյուն,
Վախ, Ես էղնիմ տուն, դուն էղնիս սյուն

Դրդո, դնորե, դու հագերիս կարմիր սոլեր,
Արի երթանք շաբաթն երկուս, մնանք չոլեր
Արի երթանք շաբաթն երկուս, մնանք չոլեր

Ախ, Դրդո, իմ ալեն, իմ աստծուն սիրուն,
փորի չիդաս պաքմը անուշ, նավեր, դրդո
փորի չիդաս պաքմը անուշ, նավեր, դրդո




Հայֆոնը երգում ու պարում է Գառնու ձորում: 
Մեզ կարող եք հետևել այստեղ կամ այստեղ:

Մշո գորանի

Աշուն էր, թորգած ին ղոչեր,
Ձուն թալեր, զգետին նըխշեր։

Յար է հայ, յար է լո,
Յարըմ գորանի։

Ըդ անդեր Մըշու դաշտ
Հինգ հարիր գեղ էր,
Մեղրագետու ջուր լը
Հինընդու դեղ էր։

Ալաշկերտ, Մանազկերտ
Բարձան ու գացին,
Մուշ ու Բուլանուխ
Նստան ու լացին։

Էս տարվա տարին
Ցորեն էր գարին,
Էրթամ ու հասնիմ
Իմ խորոդ յարին։

Հ.Գ. Շնորհակալություն Սարգիս Ալավերդյանին։



«Նժդեհն ասել է` մամուլ շատ ունենք, հատկապես` ավելորդ. Հիմա ուզում եմ ասել` հեռուստատեսություն շատ ունենք, հատկապես` ավելորդ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ազգային երգի ու պարի պրոպագանդման անհրաժեշտությանը` ասաց «Կարին» ազգագրական երգի պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Խնդրի միակողմանի լուծում հնարավոր չէ գտնել. կա հեռուստաընկերությունների վատ աշխատանք, կա նաև ֆինանսական ներդրումների կարիք, որոնց առկայությամբ հնարավոր է լուրջ բարեփոխումներ իրականացնել»,- ասաց նա:

Պետական հովանավորությունը բառացապես պետք է ուղղված լինի միայն բարձրաճաշակ մշակույթի ֆինանսավորմանը. «Պետք է մինչև 24:00-ն սարսափ ֆիլմեր չցուցադրեն, հնչի բացառապես մաքուր հայերենով խոսք, պարբերաբար եթերը պետք է տրամադրվի հայկական մշակույթին նվիրված ֆիլմերին: Ասում են` դաշտը ազատ է թողնված. բայց ազատ թողած դաշտում աճում է միայն մոլախոտ, իսկ ինձ համար ռաբիսը մոլախոտ է, որը պետք է քաղհան արվի: Մինչև մեր պետությունը` որպես լավ իմաստով այգեպան, չքաղհանի անհասկանալի հայերենով երաժշտությունը, մենք մշակությի լուրջ զարգացման մասին խոսել չենք կարողանա: Դատարկ երգ ու պարով հայ չես դաստիարակի»,- ասաց նա:

«Հայֆոն» շարժման անդամ Նունե Հայրապետյանն ասաց, որ շարժումը պայքարում է ազգային երգը տարբեր շրջանակներում տարածելու համար, և արդեն մեծ թվով ակտիվիստներ ունեն. «Մեր անդամները մասնագիտությամբ լրագրողներ են, որոնք կրթություն են ստացել տարբեր հայտնի կատարողների մոտ, և տարբեր վայրերում հավաքում են երեխաներին, ու դասավանդում ազգային երգը»,- ասաց նա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի խոսքերով` հենց հովանավորության բացակայության պատճառով լավ արտիստները չեն երևում եթերում, իսկ ռաբիսին չպետք է կարևորություն տալ: «Ազգային մշակույթը քարկոծելը քաղքենիություն է: Սովետական միության օրոք, երբ ամեն ինչ ավելի փակ էր, չկար շնչելու օդ, շատ ավելի հնարավորություն կար պահպանելու ազգային մշակույթը, այնպիսի հաղորդումներ կային, որ այսօր` այս ազատության մեջ, չեն ներկայացվում»,- ասաց նա:

Հայֆոն Շարժումն այսօր այցելել էր Աղվերանի սարերում 

հանգստացող երիտասարդներին: 
Անձրևի տարափն ու մերթ-մերթ դուրս նայող կիզիչ արևը չխոչընդոտեցին երիտասարդներին շրջան կազմել ու հայերեն երգել ու պարել: 
Երգերի լավագույն կատարողները նվեր ստացան հայֆոն ականջօղեր ու մագնիսներ: Մեր երգերի ցանկը ներառում էր այն բոլոր երգերը, որոնք հայֆոնի հավաքների ժամանակ մեզ սովորեցրել են ազգային երգեր կատարողները՝
Սոնա Յար, Լոթի Յար, Թագվորագովք, Կաքավիկ, Գետաշեն, Գինի Լից, Արաբո, Առաքել Մուշեղ և այլն...
Երգերը համահունչ էին զսպանակաձև շարժումներին, որ պարում էինք մենք, անտեսելով ցեխն ու անձրևը: 

Հայֆոնի կյանքում ևս մի հիանալի օր գումարվեց:


Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն էր, որը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարի միջազգային խորհրդի կողմից` ի պատիվ ֆրանսիացի անվանի պարող և բալետմեյստեր Ժան Ջորջ Նովերի: Հայաստանում այն նշվում է 1982 թվականից:

Հայկական ազգային պարային մշակույթի պահպանման նվիրյալներից է արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի երախտավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Օրվա խորհրդին համահունչ` Tert.am-ը զրուցեց արվեստագետ Գագիկ Գինոսյանի հետ:



ՇարունակելCollapse )







Բինգյոլ, նոտաներԵրբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Յարս Էլ գնաց յայլաները Բրնգյոլի։

Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ,
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով Էն եղնիկին Բինգյոլի։

Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.
Դեռ չտեսած յարիս,սիրտս չի բացվի,
Ի՛նձ ինչ, ավա՛ղ, բլբուլները Բինգյոլի։

Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, Էս տեղերին ծանոթ չեմ.
Քույրիկ, ասա, ո՜րն Է ճամփան Բինգյոլի։

Ավ. Իսահակյան

Հարցազրույց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժշտի հետ:


Ի՞նչպես կնկարագրեք հայ մշակույթի ներկա վիճակը:

- Խառնիճաղանջ: Ես այդպես եմ հասկանում. մի կողմից հայոց հանճարի փայլատակումներ, որը մենք նկատում ենք մեր իսկական մշակույթ ստեղծող, կրող, շենացնող գործիչների արվեստում: Կարելի է թվարկել ջութակահարներին, դաշնակահարներին, շախմատիստներին, ես շախմատն էլ արվեստ եմ համարում: Սրանք մեր կյանքի լուսավոր և հուսադրող կողմերն են: Դրա հետ մեկտեղ, ինչպես վարդն առանց փշի չի լինում, այնպես էլ մեր ներկա մշակույթը: Ցավոք մեր վարդի մեջ փուշն ավելի շատ է:

Կարդալ...Collapse )

Այդ դեպքում ի՞նչ ելքեր եք տեսնում:

- Եթե մատաղ սերունդը ազգային արժեքները չունենա, չփայփայի այն, ապա էլ ի՞նչը պետք է պաշտպանի: Եթե մարդը չունենա ծնողներ, հայրենիք, ապա ինչի՞ համար պետք է պայքարի կամ կյանքը տա: Այդ դեպքում հայրենիքը դառնում է հողամաս, թանգարաններն ու ինստիտուտները դառնում են օբյեկտներ, իսկ իրենք՝ բիզնեսմեններ: Այդպիսով մարդը վերածվում է ստրուկի, իսկ մենք գիտենք, որ ստրուկը ի վիճակի չէ պայքարելու: Ահա, թե ինչի է հանգեցնում մշակույթից մարդուն կտրելը:  Եթե մարդն իր ներաշխարհով դառնում է ստրուկ, ապա այդ դեպքում էլ ինչների՞ս է պետք անկախությունը: Ստրուկը նախ պետք է անկախանա, նոր պայքարի անկախության համար:
Մեր մշակույթի միակ փրկությունը պետության լծակների գործադրման մեջ է, որովհետև «չարվեստը», կործանարար ուժերը ավերիչ են:  Այս մշակութային ահաբեկչության դեմ պետք է պայքարի ամբողջ ազգը՝ պետության շահագրգռվածությամբ և աջակցությամբ:  Միայն այս դեպքում մենք կձերբազատվենք այդ օտարերկրյա հակամշակույթի թափոնից, որն էլ մատուցում են շոուբիզնեսի ներկայացուցիչները: Առանձին անհատներ մտածում են մեր մշակույթը փրկելու մասին, սակայն նրանք ընդամենը անհատներ են: Միակ հույսս հրաշքն է: Իսկ եթե պետությունը չմիջամտի, ուրեմն պետությունն էլ է հավատում հրաշքին: Հիշեցի Նարեկացու խոսքերը. «Այն, ինչ ստեղծել է Աստված, մարդ ի վիճակի չէ ոչնչացնել»:

Հույսս միայն հրաշքն է… 

Աղբյուրը՝ Times.am:


Gm Eb A7
Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար,
D7 D7 Gm A7 D7(b9) Gm
Հաստատ գիտեմ, որ ծնվել ես միայն ինձ համար...
Gm 
Գինին ձերքիս անուշ խաղով,
Eb A7
Քեզ եմ ես կանչում,
D7 D7 A7 D7(b9) Gm
Արի նազով, արի սազով, ինչ ես ինձ տանջում...
Gm Eb G D7 G
Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես,
Cm/Eb D7 Gm Em7(b5) A7 D7(b9) Gm
Երևանի անուշ աղջիկ, էլ ինչ դարդ ունես։
Աշուղ դարձած քեզ եմ կանչում,
Ուր ես իմ անգին,
Քեզ իմ սիրո ծաղկաց այգում
Միշտ եմ ես սպասում,
Գինին ձերքիս անուշ խաղով,
Քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի սազով, ինչ ես ինձ տանջում
Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես,
Երևանի անուշ աղջիկ, էլ ինչ դարդ ունես...



Միացեք մեզ ֆեյսբուքում, թվիթերում, կամ հետևեք մեր գրառումներին Կենդանի Մատյանում

ՀԱՅՖՈՆ ՇԱՐԺՈՒՄ



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Նախորդ ամիս

November 2013
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Jamison Wieser